Դիմադրության հաջողությունն է նաև այն բանալին, որ նորից դուռ կբացի դեպի խաղաղ և կայուն զարգանալու, սեփական հայրենիքում ամեն հաջորդ օրն ավելի լավ ապրելու երկարաժամկետ փուլ։
Փողոցի միջոցով բոլոր իշխանափոխությունների դեպքում խախտվում է օրենսդրությունը․ այդպես եղավ նաև 2018 թվականին, երբ, օրինակ, դուռը կոտրելով մուտք գործեցին ռադիոտուն։
Իշխանության բազմաթիվ անդամներ, որ առաջ փաբերում բացառապես պարտքով էին գարեջուր խմում, այսօր «բուրժուական» խրախճանքների մեջ են հունաստաններում, բալիներում ու եվրոպաներում:
Մրցակցային գոյապայքարում կա հակառակորդին հաղթելու կամ նրանից առաջ ընկնելու երկու մեթոդ:
1․ Իրական առաջընթացի մեթոդ, երբ զարգանում ես, ստեղծում նոր տեխնոլոգիաներ, որն ապահովում է գերակա դիրք մրցակցի նկատմամբ,
2․ Հարաբերական առաջընթացի մեթոդ, երբ ինչ-որ ձևով հասնում ես հակառակորդի հետընթացին և, երբեմն էլ, փլուզմանը՝ գունավոր հեղափոխության կամ նման այլ մեթոդով...